Նախագահ
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Հայկյան» մրցանակաբաշխությանը
22.12.2023

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ԼՈՒՅՍ հիմնադրամ/ի գիտաժողովների սրահում տեղի ունեցած «Հայկյան-2023» մրցանակաբաշխությանը:
Ավանդական դարձած՝ ամենամյա այս մրցանակաբաշխությունը նպատակ ունի բացահայտել և գնահատել այն անհատներին, կազմակերպություններին, որոնք տարվա ընթացքում տարբեր ոլորտներում նշանակալի մասնակցություն են ունեցել հանրային, հասարակական կյանքում, նպաստել հանրային արժեք ստեղծելուն, ջանքեր ներդրել մեր Հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած լրջագույն մարտահրավերների դիմագրավման ուղղությամբ:
«Հայկյան» անվանակարգերը յուրատեսակ շնորհակալության և գնահատանքի հնարավորություն են մրցանակակիրներին։
Վերջին տարիներին մրցանակաբաշխությունը կազմակերպում է Armenia First նախաձեռնությունը:
Մրցանակների հանձնման արարողությունից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և շնորհավորել մրցանակակիրներին, մաղթել հաջողություններ.
«Ես միշտ համարել եմ և հիմա էլ համարում եմ, որ երախտագիտությունը միայն ու միայն զարդարում է մարդուն: Երբ գնահատում է ոչ թե պետությունը, այլ հասարակական կառույցը, երբ գնահատվողները տեսնում են շատ փոքր լսարան, բայց ջերմ մթնոլորտ, կարծում եմ, որ այդ պարագայում ամեն ինչն իր տեղն է ընկնում:
Շատ շնորհակալ եմ արված գործի համար և ուրախ եմ, որ բոլորիդ ճանաչում ե









