Նախագահ

«Ինձ համար այդ էջը երբեք փակված չի լինելու». Սերժ Սարգսյան

28.09.2023

«Մենք երեկ չէ առաջին օրը մեր Գործադիր նիստում մեկ անգամ ևս միաձայն եկել ենք այն եզրակացության, որ հուսահատությունը մեղք է: Այդ ճշմարտությունը մեզ համար եղել և մնում է արդիական։ Շնորհակալ եմ, գնանք յուրաքանչյուրս մեր գործին»:,- դիզվառելիքի շինծու գործով դատական նիստից հետո իր աջակիցների հետ զրույցում ասաց ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

 

168.am-ի հստակեցմանը՝ «հուսահատությունը մեղք է», այսինքն՝ հայկական Արցախի էջը չպե՞տք է փակված համարել, Սերժ Սարգսյանը արձագանքեց.

 

«Ինձ համար երբեք այդ էջը փակված չի լինելու: Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ թեև հպարտությունն ավելի ծանր մեղք է, քան հուսահատությունը. լավ կլինի, որ մարդկանց բոլորս միասին փորձենք բացատրել ահա այս ճշմարտությունը ևս»։

Զարուհի Դիլանյան

 168.am

 

← Վերադառնալ ցուցակին