Նախագահ
Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Ռիչարդ Գ․ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ
11.07.2023

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հովհաննիսյանների ընտանիքին՝ անվանի պատմաբան, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռիչարդ Գ․ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ:
«Կորստի այս ծանր պահին կիսում եմ ձեր վիշտը և զորակցություն հայտնում ձեզ, ձեր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն և ոգու կորով:
Թող Աստված լուսավորի Ռիչարդ Հովհաննիսյանի հոգին և մխիթարություն ու սփոփանք պարգևի նրա կորուստը սգացողներին»,-ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում: