Նախագահ

«Երբ ժամանակը գա, բոլորիդ հրավիրելու ենք ամենակարևոր մրցումներին». Սերժ Սարգսյանը պարգևատրել է արագ շախմատի մրցաշարի հաղթողներին

09.06.2023

 Հայաստանի երրորդ նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի Հանրապետական կուսակցության ավանդական խաղերի ծրագրով արագ շախմատի 15-րդ մրցաշարին:

Թիմային և բլից առաջնություններում իրենց ուժերն են փորձել 60 մասնակից կուսակցության մայրաքաղաքի ու մարզերի տարածքային կառույցներից:

Հաղթողներին պարգևատրել է Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:

 

«Ուզում եմ որպեսզի ձեր թիմակիցներին հաղորդեք, որ մենք տարբեր այսպիսի միջոցառումներ ենք անցկացնելու, բայց մեր հիմնական գործն այս միջոցառումները չեն, մենք մեր հիմնական գործով էլ ենք զբաղվում. երբ որ ժամանակը գա, բոլորիդ հրավիրելու ենք ամենակարևոր մրցումներին: Շատ շնորհակալ եմ»,- իր խոսքում նշեց  նախագահը:

Զարուհի Դիլանյան

168.am

← Վերադառնալ ցուցակին