Նախագահ
Հայաստանի շախմատի Ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը հետևեց Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված մրցաշարի 6-րդ խաղափուլի ընթացքին
08.05.2023

Հայաստանի շախմատի Ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը և նորանշանակ գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը այսօր հետևելու էին եկել Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված մրցաշարի 6-րդ խաղափուլի ընթացքին։
Նշենք, որ մայիսի 2-ից 12-ը ընթացող մրցաշարին մասնակցում են շախմատում արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած շախմատիստներ արտերկրից և Հայաստանից։
Դե իսկ 6-րդ խաղափուլի ընթացքում գրանցվեցին հետևյալ արդյունքները՝
Արթուր Դավթյանը հաղթեց Թայ Դայ Վանի Նգույենին, իսկ Նոդիրբեկ Յակուբբոյեվը՝ Ս.Լ. Նարայանանին:
Մնացած պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝
Անդրեյ Եսիպենկո - Ռոբերտ Հովհաննիսյան
Ամին Տաբատաբայ - Ֆրեդերիկ Սվանե
Սամուել Սեվիան - Հայկ Մարտիրոսյան







