Նախագահ

«Ես պնդում եմ՝ թող հրապարակի, եթե չհրապարակի, ուրեմն ինքը ստախոս է». Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին

13.04.2023

 Այսօր դիզվառելիքի շինծու գործով հերթական դատական նիստից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի։

Լրագրողների խնդրանքով Սերժ Սարգսյանը նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ԱԺ-ում արած մեկ այլ հայտարարության, որը վերաբերում էր, ինչպես Փաշինյանը նշեց՝ գաղտնի գրիֆ ունեցող նամակին։

 

«Դժվար է մեկնաբանել, որովհետև եթե Հայաստանի կառավարիչը ԱԺ ամբիոնից փորձում է խոսել իմ կողմից ստորագրված գաղտնի գրիֆով նամակի մասին, դե էլ ի՞նչ ասեմ։ Ես միայն կարող եմ ասել հետևյալը, որ ես երբեք որևէ փաստաթուղթ, լինի նամակ, համաձայնագիր կամ որևէ այլ փաստաթուղթ, լինի գաղտնի գրիֆով, թե սովորական՝ երբեք որևէ փաստաթուղթ չեմ ստորագրել, որի համար որևէ հայ կարող է ամաչել։

Թող անհամեստ չհնչի, ընդհակառակը՝ եթե հրապարակեն բոլոր փաստաթղթերը՝ մարդիկ կտեսնեն, թե ինչպես է պաշտպանվել հայկական շահը, հայկական պետությունների շահը։ Ես պնդում եմ՝ թող հրապարակի, այդտեղ որևէ խնդիր չկա, ինքը իրավունք ունի, եթե չունենա էլ, ապա ինքը իրեն այնպիսի իրավունքներ է վերագրում, որ սա էլ կարող է վերագրել, բայց ունի, վստահաբար ունի, կարող է գաղտնազերծել և հրապարակել։ Այնպես որ, այստեղ որևէ խնդիր չկա, ես պնդում եմ՝ թող հրապարակի, իսկ եթե չհրապարակի, ապա ինքը ստախոս է: Թեև այնքան մեղմ բառ ասացի, որ ձեզ չվիրավորեմ, ոչ թե ուրիշներին»,- պատասխանեց Սերժ Սարգսյանը։

Զվարթ Խաչատրյան

168.am

← Վերադառնալ ցուցակին