Նախագահ

Հայ-ռուսական հարաբերությունները սրանք փչացրել են իրենց գժի տեղ դնելով. Սերժ Սարգսյան

13.04.2023

 Այսօր դիզվառելիքի շինծու գործով հերթական դատական նիստից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի։

168.am ՀՀ երրորդ նախագահից հետաքրքրվեց. «Երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իրենց ուղղված Ձեր մեղադրանքներին, թե այս իշխանությունների օրոք հայ-ռուսական հարաբերությունները փչացել են: Նա երեկ Ազգային ժողովում հակառակը պնդեց: Կասե՞ք՝ ի վերջո, ինչպե՞ս են գործող իշխանությունները փչացրել հայ-ռուսական հարաբերությունները»:

 

Սերժ Սարգսյանը պատասխանեց.

«Ինչպե՞ս… իրենց գժի տեղ դնելով, կոպտորեն խախտելով արարողակարգի մասին ՀՀ օրենքը, բացահայտ և իրենց կարծիքով՝ ծածուկ հակառուսական տրամադրություններ առաջացնելով Հայաստանի Հանրապետությունում։ Իր «կառուցողական» գործընկերոջ հետ սեպարատ բանակցություններ վարելով, մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործով անհիմն մեղադրանք առաջադրելով ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին…  Ուզո՞ւմ եք այսպես մի 50 հատ շարունակեմ, անիմաստ է ժամանակ ծախսելը, էլ ի՞նչ պետք է աներ…»։

Զվարթ Խաչատրյան

168.am

← Վերադառնալ ցուցակին