Նախագահ
«Ուղղակի անմիտ». Սերժ Սարգսյանը՝ Արցախի հարցում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության մասին
12.01.2023

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր 168.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ գործող իշխանությունների քաղաքականությունը Արցախի հարցում անմիտ է:
«Անմիտ քաղաքականության շարունակությունն է, ոչ թե վախվորած, ուղղակի անմիտ: Համենայնդեպս, ԼՂ իշխանությունները, ժողովուրդը հաստատակամ է իր որոշման մեջ, և Հայաստանի կառավարիչները մեկ անգամ ևս հայտարարել են, որ իրենք Արցախի անվտանգության երաշխավորն են, բայց մի տեսակ կիսատ-պռատ երաշխավոր են, էլի: Տեսնենք, թե ինչպես են զարգանում դեպքերը»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Ռազմիկ Մարտիրոսյան
168.am