Նախագահ
Պուտինը շնորհավորել է ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ
30.12.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Ծննդյան և գալիք Ամանորի առթիվ շնորհավորել է մի շարք օտարերկրյա պետությունների և կառավարությունների նախկին ղեկավարների, մասնավորապես՝ Սիլվիո Բեռլուսկոնիին, Ռոբերտ Քոչարյանին, Նուրսուլթան Նազարբաևին, Սերժ Սարգսյանին, Գերհարդ Շրյոդերին։
Այդ մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։