Նախագահ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին

01.12.2022

 ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի Գլխավոր քարտուղար Սի Ծինփինին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախկին նախագահ և Չինաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի նախկին Գլխավոր քարտուղար Ցզյան Ցզեմինի մահվան կապակցությամբ։

 
«Նրա անվան հետ անքակտելիորեն կապված են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորագույն պատմության ամենակարևոր իրադարձությունները։ Երկար տարիներ Ցզյան Ցզեմինն իրավամբ վայելում էր ՉԺՀ-ի ժողովրդի սերն ու հարգանքը, ինչպես նաև համաշխարհային ասպարեզում վաստակած հեղինակությունը:
Խնդրում եմ իմ խորին ցավակցությունն ու զորակցության խոսքերը փոխանցել նաև հանգուցյալի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և Չինաստանի ամբողջ բարեկամ ժողովրդին»,- ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

← Վերադառնալ ցուցակին