Նախագահ
Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՇՖ նախագահ
14.05.2022

Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու կոնֆերանսում կազմակերպության նախագահի պաշտոնում վերընտրվեց Սերժ Սարգսյանը։
Ընտրությունում առաջադրվեց միայն ՀՀ երրորդ նախագահի թեկնածությունը։ Նա ընտրվեց միաձայ:
Սերժ Սարգսյանը ՀՇՖ-ն գլխավորում է 2004 թվականից։
Նախագահի առաջին տեղակալի պաշտոնում վերընտրվեց Սմբատ Լպուտյանը։