Նախագահ

«Այդպիսի բան երկրորդ նախագահի գրասենյակից չի եղել»․ Սերժ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանին համոզել չկարողանալու մասին լուրերի առիթով

23.04.2022

 «Ձեր տեղեկությունը սխալ է, կամ հարցն եք սխալ ձևակերպում։ Այդպիսի բան երկրորդ նախագահի գրասենյակից չի եղել, էդ ինչ-որ մի թերթ հնարել է, իսկ ես գիտեմ՝ ում միջոցով է հնարել»,- Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

 
Aravot.am-ը Սերժ Սարգսյանին հարցրեց՝ դատելով Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի արձագանքից՝ հրապարակված այն տեղեկությանը, որ Դուք պատրաստվում եք առաջարկ անել Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի հրաժարվեք իշխանության ձգտումներից, այս ամենը փոխանցեք երիտասարդներին, բայց դատելով այդ արձագանքներից՝ Ձեզ չի հաջողվում համոզել նրան իշխանության ձգտելու մտքից հրաժարվել, ինչո՞ւ չի հաջողվում։
 
Այնուհետև արձագանքելով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե դա արվում է ինչ-որ մեկի միջոցով, որին գիտի, Aravot.am-ը հարցրեց՝ նպատակը ո՞րն էր, Սերժ Սարգսյանը, չցանկանալով հարցին պատասխանել, ասաց․
 
«Մենք պայմանավորվեցինք մեկ հարց»։
 
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

aravot.am
/div>

← Վերադառնալ ցուցակին