Նախագահ

Մենք այսօր այլ նպատակի համար ենք հավաքվել. Սերժ Սարգսյանը՝ ջահերով երթին

23.04.2022

 Հանրապետության հրապարակում մեկնարկել է ջահերով երթը: Հրապարակում հոծ բազմություն է հավաքվել: Երթին մասնակցում է նաեւ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:

Hraparak.am-ը հարց ուղղեց նրան, թե հնարավո՞ր է հրապարակում հավաքված այս բազմությանը վերջում ուղղորդել դեպի իշխանափոխության պայքարը:
 
Ի պատասխան` Սերժ Սարգսյանն ասաց. «Մենք այսօր այլ նպատակի համար ենք հավաքվել»:
 
Հիշեցնենք, որ այսօր ջահերով երթեր են մեկնարկել նաև Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում և Սյունիքի դարպաս դարձած Կապան քաղաքում:
 
Իսկ ամսի 25-ից ընդդիմությունը նաև զանգվածային քայլերթեր և բողոքի ակցիաներ է սկսելու, որի մասին հայտարարել է Իշխան Սաղաթելյանը:
 
 
 
Վահե Մակարյան

hraparak.am
 

← Վերադառնալ ցուցակին