Նախագահ

Սերժ Սարգսյանը հանդիպել է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի շրջանավարտների հետ

07.04.2022

 ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 6-ի երեկոյան ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է ունեցել «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի 5-րդ հոսքի շրջանավարտների հետ:

Նախագահ Սարգսյանը նրանց հանձնել է ավարտական վկայականները, պատասխանել շրջանավարտներին հուզող և հետաքրքրող հարցերին։

 

Թվով շուրջ 80 շրջանավարտ նախորդող ամիսների ընթացքում քաղաքական դպրոցում ունկնդրել է մոտ 40 բանախոսություն քաղաքագիտության, տնտեսագիտության, իրավագիտության, միջազգային հարաբերությունների, ինչպես նաևհմտությունների զարգացման թեմաներով։

2016 թվականին ՀՀԿ կողմից հիմնադրված՝ ՀՀ-ում առաջին քաղաքական դպրոցն այսօր արդեն ունի շուրջ 700 շրջանավարտ։ Քաղաքական դպրոցում ստացված գիտելիքները և հմտությունները նրանք օգտագործում են հասարակական-քաղաքական դաշտի բոլոր բևեռներում և ոլորտներում։

«Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցը նախապատրաստվում է նոր հոսքի ընդունելությանը:

← Վերադառնալ ցուցակին