Նախագահ
Սերժ Սարգսյան. «Մեր հազարավոր հայրենակիցներ սկզբունքներ են հայտարարել, որոնցից շեղվելու պարագայում մենք մեզ իրավունք ենք վերապահելու հասանելի ցանկացած ճանապարհով փոխել այս իշխանությանը
05.04.2022
Այսօր Ազատության հրապարակում խորհրդարանական ընդդիմության հրավիրած հանրահավաքին ներկա էր նաեւ Սերժ Սարգսյանը: Երբ հավաքի մասնակիցները քայլերթով գնացին Ֆրանսիայի հրապարակ եւ կենտրոնում կանգնեցրին Արցախի դրոշը, այդ արարողությանը հետեւում էր նաեւ ՀՀ 3-րդ նախագահը: Aravot.am-ը նախագահից հարցրեց, որ եթե ապրիլի 6-ին պարզվի, որ Բրյուսելում բանավոր պայմանավորվածությամբ էլի տարածքներ են զիջվել, այդ դեպքում ո՞րն է լինելու ընդդիմության եւ հանրության անելիքը: «Ես վստահ եմ, որ վաղը որեւէ՝ փաստաթուղթ չի ստորագրվելու: Որ ստորագրվի, չստորագրվի, ինչ էլ ուզում է լինի, այսօր մեր հազարավոր հայրենակիցներ սկզբունքներ են հայտարարել եւ այդ սկզբունքներին հավատարիմ են մնալու: Այդ սկզբունքներից շեղվելու պարագայում, ինչպես Ազատության հրապարակում հայտարարվեց, մենք մեզ իրավունք ենք վերապահելու հասանելի ցանկացած ճանապարհով փոխել այս իշխանություններին»,-պատասխանեց նախագահը: