Նախագահ

ՀՀԿ խորհրդի նիստին որոշումներ են կայացվել

23.02.2022

 Նիստին որոշում է կայացվել ձեւավորել թվով ինը կուսակցական հանձնաժողովներ, ինչպես նաեւ չորս ոլորտային կազմակերպություններ՝ կանաց, երիտասարդական, ուսանողական եւ մարզական։ ՀՀԿ ԳՄ նիստից անմիջապես հետո տեղի ունեցավ ՀՀԿ նոր խորհրդի անդրանիկ նիստը։ ՀՀԿ խորհրուրդը կուսակցության նախագահի տեղակալներ ընտրեց Գալուստ Սահակյանին, Արմեն Աշոտյանին, Մուշեղ Լալայանին, Վահրամ Բաղդասարյանին եւ Դավիթ Հարությունյանին։ Հանրապետականի խորհուրդը ընտրեց նաեւ կուսակցության հանձնաժողովների ղեկավարներին, համապատասխանաբար. Կազմակերպական հանձնաժողով - Ռուբեն Թադեւոսյանին, Քաղաքական հանձնաժողով - Էդուարդ Շարմազանովին, Պաշտպանության, անվտանգության եւ Արցախի հարցերով հանձնաժողով- Տիգրան Աբրահամյանին, Քարոզչական հանձնաժողով- Արտակ Զաքարյանին, Իրավական հարցերի հանձնաժողով - Աննա Մկրտչյանին, Տնտեսական հարցերի հանձնաժողով - Գագիկ Մինասյանին, Արտաքին հարաբերությունների հանձնաժողով- Լիլիթ Բեգլարյանին:

 

Միջոցառումների կազմակերպման հանձնաժողով - Տարոն Մարգարյանին։ Մշակութային հարցերի հանձնաժողովի ղեկավարի ընտրությունը տեղի կունենա խորհրդի գալիք նիստերի ընթացքում։ Խորհրդի որոշմամբ համապատասխան ոլորտային կառույցների ղեկավարներ ընտրվեցին. Կանանց կազմակերպություն - Կարինե Աճեմյանը, Երիտասարդական կազմակերպություն - Հենրիխ Դանիելյանը, Ուսանողական կազմակերպություն - Արմեն Հարությունյանը, Մարզական կազմակերպություն - Հովհաննես Գաբրիելյանը Խորհրդի նիստին քննարկվել են նաեւ ներքաղաքական իրավիճակը, վերջին տարածաշրջանային եւ միջազգային զարգացումները, որոնց առնչությամբ Սերժ Սարգսյանը պատասխանել է կուսակիցներին հուզող հարցերին։

ՀՀԿ մամուլի ծառայություն

 

274121469_1303922843466613_7927031750865934463_n

274226710_2311634878978998_1068074422964355846_n

274231129_663779854948493_7735897116644761864_n

274362647_300334375416351_2363619558336536734_n

 

← Վերադառնալ ցուցակին