Նախագահ

Եթե սա մանիպուլյացիա է, ապա չհաջողված մանիպուլյացիա է Սերժ Սարգսյան

31.01.2022

Ինչքան կարելի է այդպիսի բաներ խոսել ես չեմ հասկանում։ Լավ, ի՞նչ է , ի՞նչ է, մենք ֆաշի՞ստ ենք, մենք ռասի՞ստ ենք, որ ասենք Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի խորհրդարանը պետք է բաղկացած լինի զուտ հայերից: Այս մասին լրագրող Դավիթ Սարգսյանին տված հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե ըստ Փաշինյանի եթե Լեռնային Ղարաբաղում ընտրություններ լինեին, ադրբեջանցիներ էլ կընտրվեին, հետեւաբար Արցախը զուտ հայկական չէր լինելու:

 
 
«Կրկնում եմ, ո՞նց կարելի է նման բաներ խոսել առհասարակ։ Եթե զուտ հայերից չի բաղկացած, դա նշանակում է, որ հայկական չի՞: Այսօր Հայաստանի Ազգային ժողովում զուտ հայե՞ր են ընտրված որպես պատգամավոր: Այսինքն՝ ինչի՞ մասին է խոսքը: Եթե սա մանիպուլյացիա է, ապա չհաջողված մանիպուլյացիա է: Եթե սա, ինչ ասեմ, գիտելիքի խնդիր է, ապա զավեշտական է: Եվ իմ ասածը նաև, իհարկե, մեսիջ է միջազգային հանրությանը, որովհետև նույն համանախագահները, նույնիսկ կործանարար պատերազմից հետո, էլի խոսում էին հիմնարար սկզբունքների մասին։ Այո , համաձայն եմ, համանախագահները չեն խոսում ու շատ վաղուց չեն խոսել,  բայց որովհետև դրա մասին խոսող չկա: Դուք լսե՞ք եք Հայաստանի պաշտոնատար անձերից շատ հստակ պատասխան` ի՞նչ է լինելու, վերջապես, Ղարաբաղի խնդիրը: Նրանք ամենաշատը որ անում են, հղում են կատարում իրենց դեռևս պատերազմից առաջ, թե պատերազմից հետո նույնիսկ, իրենց կառավարության ծրագրին: Ինչո՞ւ: Ամաչո՞ւմ են: Վախենո՞ւմ են: Թե՞, իրենց ասած, բանավոր պայմանավորվածություններ կան, որոնք խոչընդոտում են այսպիսի արտահայտություններին»,- ասել է ՀՀ երրորդ նախագահը։
 
hraparak.am

← Վերադառնալ ցուցակին