Նախագահ

2019 թվականին Փաշինյանն ընկավ թակարդը. Սերժ Սարգսյան

31.01.2022

 Բացահայտ սուտ է նրա այն հայտարարությունը, թե ինքն ամբողջությամբ տիրապետում է  բանակցային գործընթացին վեաբերվող ամբողջական ինֆորմացիային:

 
 
Սուտ է այն պատճառով, որովհետև անհնար է ընթերցել  փաստաթղթերն ու ամբողջապես տեղյակ լինել բանակցային գործընթացի մասին, փաստաթուղթ ընթերցելով դա անհնար է, նույնիսկ ես չեմ կարող ասել, որ ես ամբողջովին տիրապետում եմ  բոլոր մանրամասներին, որովհետև, բացի նրանից, որ ես էի բանակցում, բայց կար նաև արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով նախապատրաստում էր բանակցությունները։ Լրագրող Դավիթ Սարգսյանին տված  հարցազրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցին ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
 
«Ես  ու Էդվարդ Նալբանդյանը ոչ թե ժամերով, օրերով, այլ ամիսներով ու տարիներով քննարկում էինք հարցերը այն մարդկանց հետո, ովքեր քաջատեղյակ էին նախկին բոլոր փուլերին: Եթե նա մեծամտորեն հայտարարում է, որ տիրապետում է ամբողջական ինֆորմացիային, այդ ինչպես եղավ, որ 2019 թվականին ընկան թակարդ, երբ որ առաջարկվեց նոր փաստաթուղթ ու իշխանությունն ընդունեց այն որպես բանակցությունների համար հիմք ու մեկ ամբողջ տարի հայ հասարակությանը, և ոչ միայն հայ հասարակությանը, խաբում էին` ասելով, որ չկա բանակցային պրոցես։ Մենք տագնապ էինք հնչեցնում, ասում էինք, որ ընթանում են բանակցություններ, որ կան նոր առաջարկություններ, որովհետև եթե չլինեին այդպիսիք, ապա արտգործնախարարը ժամերով ի՞նչ էր խոսում իր գործընկերոջ հետ` Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Ի վերջո, խայտառակվեցին, չէ՞, ամբողջ աշխարհով մեկ»,- ասաց Սարգսյանը։
 
hraparak.am

← Վերադառնալ ցուցակին