Նախագահ
Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա
15.01.2022

Այսօր Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարին: Նախագահը շրջեց տարիքային խմբերով անցկացվող շվեյցարական մրցաշարի դահլիճում, որտեղ մասնակցում են 400-ից ավել Երևանի և մարզերի շախմատիստներ, ապա շրջանային մրցաշարի դահլիճում, որտեղ Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի շախմատիստները պայքարում են միջազգային վարպետի կամ գրոսմայստերի նորմաների համար:
hraparak.am