Նախագահ

«Ձեր սխալը ինձ մի վերագրեք. Ձեզ չեմ ստիպել գնալ և նախրի միջից պաչել ամենաբարձր զռացողի՝ էշի ճակատը». Սերժ Սարգսյան

18.12.2021

 «Ուզում եմ դիմել որոշակի շրջանակների. Ձեր սխալը ինձ մի վերագրեք, խնդրում եմ: Ես ձեզ չեմ ստիպել մասնակիցը դառնալ այս արկածախնդրությանը, հետո գնալ և նախրի միջից պաչել ամենաբարձր զռացողի՝ էշի ճակատը, և այնուհետև առասպելներ հորինել, թե իբր ես պայմանավորված եմ իշխանությունը հանձնել սրան, իբր համագործակցում եմ սրա հետ, և այլ անհեթեթություններ»,- ՀՀԿ համագումարին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

 
Նա խնդրեց և հորդորեց բոլորին՝ դադարեցնել հանդիմանել այս կոչված հեղափոխության մասնակիցներին. «Չէ՞ որ նրանց մեջ եղել են բազմաթիվ բարի մղումներով մարդիկ, ովքեր հավատացել են, որ այդպես ավելի լավ երկիր կունենանք: Հայրենիքի համար այս ծանր օրերին մենք պարտավոր ենք ամեն ինչ անել՝ միասնականության վերականգնման համար»:

Ռազմիկ Մարտիրոսյան
168.am
 

← Վերադառնալ ցուցակին