Նախագահ
Աստված պահապան լինի բոլորի ընտանիքներին, առողջություն և երկար տարիների կյանք տա բոլոր ծնողներին և նրանց զավակներին․ Սերժ Սարգսյան
10.11.2021
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խորին շնորհակալություն է հայտնում իր սիրելի մայրիկի՝ Նորա Սարգսյանի մահվան կապակցությամբ իրեն և իր ընտանիքի անդամներին, հարազատներին ու մերձավորներին հղված ցավակցությունների, անդառնալի կորստյան դժվարին պահին վշտակցության ու մխիթարության, Նորա մայրիկի հիշատակին ուղղված բազմաթիվ ջերմ, սրտաբուխ ու անկեղծ խոսքերի և աղոթքների համար:
Նախագահ Սարգսյանը բարեմաղթում է, որ Աստված պահապան լինի բոլորի ընտանիքներին, առողջություն և երկար տարիների կյանք տա բոլոր ծնողներին և նրանց զավակներին:
ՀՀ երրորդ նախագահին անցած երկու օրերին խորին վշտակցություն և զորակցություն են հայտնել բազմահազար մեր հայրենակիցներ Հայաստանից, Արցախից և արտերկրից՝ պաշտոնատար անձինք, հոգևորականության, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, Նորա մայրիկի օջախում երբևէ հյուրընկալության արժանացած բազմաթիվ մարդիկ:
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ