Նախագահ
Մենք դեմ ենք նոր պատերազմին. մենք հո խելագար չե՞նք. Սերժ Սարգսյան
01.10.2021
Պարտության ու դավաճանության խարանը այլեւս հավերժ կրող իշխանությունները մեզ փորձում են ներկայացնել, որպես պատերազմին հրձիգներ՝ հանրության մոտ բորբոքելով նոր պատերազմի հետ կապված վախեր: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, «Հանրապետականներ, շարունակական բարեփոխումներ» խորագրով խորհրդաժողովի ժամանակ նշեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:
«Ուզում եմ մեկ անգամ եւս հայտարարել, մենք պատերազմի կուսակցություն չենք, մենք պատերազմ չենք ուզում, քանզի անցել ենք արցախյան բոլոր պատերազմներով, քանզի իքներս էինք պատրաստ եւ հիմա էլ պատրաստ ենք ցանկացած զոհողության, այլ ոչ թե հիմար որոշումների եւ բորբոքված մեծամտության արդյունքում մարդկանց տանել մահվան բերան:
Կապիտուլյանտները ժողովրդին նոյեմբերի 10-ին խաղաղությամբ էին կերակրում, այնինչ այդ օրվանից մինչեւ այսօր շարունակում ենք կորուստներ կրել՝ մարդկային, տարածքային, բարոյական, անվտանգային: Մենք դեմ ենք նոր պատերազմին. Ջախջախված բանակով, մսխված սպառազինությամբ, քայքայված պետական ինստիտուտներով ի՞նչ պատերազմ: Մենք հո խելագար չե՞նք: Շարունակում ենք պնդել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, մենք շեշտում ենք, որ նախ պետք է վերականգնենք մեր անվտանգային եւ դիվանագիտական ներուժը, վերագործարկենք պետական կառույցները ժողովրդին վերադարձնենք հավատն ու արժանապատվությունը:
Ուտի մեր խնդիրն է առավելագույն ջանքեր գործադրել եւ նպաստել երկրի ներսում եւ երկրի շուրջ արդարության վերականգնմանը եւ Հայաստանի հեղինակության բարձրացմանը»,-ընդգծեց Սերժ Սարգսյանը:
news.am