Նախագահ

Եթե չլիներ 2018-ի իշխանափոխությունը, քո ականջի հետևը ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը. Սերժ Սարգսյանը Ալիևին

01.10.2021

Խոսելով արդարության ճգնաժամի մասին, ուզում եմ շեշտել, որ այն թե ներքաղաքական է, թե տարածաշրջանային: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, «Հանրապետականներ, շարունակական բարեփոխումներ» խորագրով խորհրդաժողովի ժամանակ նշեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Ս

 
Սարգսյանը:
 
 
«Անարդար է, երբ պատերազմի մուտետիկ եւ պարտության պատճառ կապիտուլյանտն իր  արկածախնդրության եւ աղետաբեր քաղաքականության համար դեռ չի պատժվել: Չի պատժվել օրենքի շրջանակներում եւ չի արժանացել հետպատերազմյան շոկը չհաղթահարած մեր ժողովրդի անեծքին:
 
Անարդար է, երբ ագրեսիայի հետեւանքով հազարավոր կյանքեր խլելուց եւ բազմահազար հայերի հայրենազրկվելուց հետո այժմ մեզ փորձում են թելադրել, այսպես ասածա, խաղաղասիրական օրակարգ: Անարդարությունից չի  կարող ծնվել ոչ ներքին կայունություն, ոչ էլ արտաքին խաղաղություն:
 
Օգտվելոցվ առիթից ուզում եմ  անդրադառնալ նաեւ Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններին, որոնք նվիրված էին թե ինձ, թե Հայաստանին: Բոլորդ գիտեք, որ Կովկասում իրեն տղամարդ համարող անձը իրեն հակառակորդ համարողի հետեւից չի խոսում, չի  բամբասում, չի աքլորանում, իսկ թե ինչպես էր ժամանակին իրեն պահում իլհամ Ալիեւն իմ ներկայությամբ, ոչ միայն ես եմ շատ լավ հիշում, այլեւ համանախագահներն ու նրանց երկրների ղեկավարները:
 
Եթե ինչ-ինչ ուժեր սկուտեղի վրա քեզ նվեր են մատուցել, որ եւ դու, եւ հայրդ, պարտվել եք Հայաստանի նախորդ երեք նախագահներին թե ռազմի դաշտում, թե դիվանագիտության դաշտում:
 
Դու բոլորից լավ գիտես, որ եթե չլիներ 2018-ի դրսի ուժերի մեծ օժանդակությամբ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա դու քո ականջի հետեւը ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը:
 
Արցախի հարցը լուծված չէ, քանի դեռ հստակեցված չէ Արցախի կարգավիճակի հարցը եւ քանի դեռ արցախահայության անվտանգությունը լրջագույն սպառնալիքի տակ է ամեն օր եւ ամեն ժամ:
 
Ուզում եմ հույս հայտնել, որ հայ ժողովուրդը չի մոռացել իր արժանապատվության եւ իրավունքների  մասին, չի մոռացել իր հազարամյակների դառը դասերը եւ հետեւություններ կանի քանի դեռ ուշ չէ»,-ասաց Սերժ Սարգսյանը:
 
news.am
 

← Վերադառնալ ցուցակին