Նախագահ

Այս տարվա վերջին տեղի է ունենալու ՀՀԿ համագումարը. Սերժ Սարգսյան

01.10.2021

Այսօրվա միջոցառումը նվիրված է մեր կուսակցության շարունակական տրանսֆորմացիայի խնդիրներին. Իր հմնադրման առաջին իսկ օրվանից ՀՀԿ-ի գործունեությունը համահունչ է եղել պետության առաջնահերթություններին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, «Հանրապետականներ, շարունակական բարեփոխումներ» խորագրով խորհրդաժողովի ժամանակ նշեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:

 
«Մենք մշտապես  ծառայեցրել ենք մեր մտավոր, կազմակերչական, մարդկային ներուժը մեր ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու: Նույն առաքելությունն ունենք այսօր: Մեր կուսակցության համար գերակա իր տրանսֆորմացիայի տրամաբանությունը կառուցել կուսակցության ինստիտուտների կայացման եւ հզրոության ուղղությամբ, ինչը ըստ իս, առաջնահերթ է հետեւյալ 6 ուղղություններով.
 
 
1.            Կուսակցության կենտրոնական մարմնի պրոֆեսիոնալիզմի զարգացում եւ ամրապնդում
 
2.            Տարածքային կազմակերպությունների օպտիմալացում եւ արդյունավետությանմեծացում
 
3.            Կուսակցության անդամների թվի եւ ակտիվության փոխկապակցվածության ապահովում
 
4.            Կուսակցության արտաքին գործունեության արդյունավետության մեծացում
 
5.            Կուսակցության արժեքային ուղղվածության եւ պրակտիկ գործունեության ներդաշնակեցում,
 
6.            Ներկուսակցական ժողովրդավարության պահպանում եւ ամրապնդում»,-ասաց նա:
 
Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ այս տարվա վերջին տեղի է ունենալու ՀՀԿ համագումարը:
 

 news.am
 

← Վերադառնալ ցուցակին