Նախագահ

«Պատիվ ունեմ» դաշինքի ընտրողների հետ հանդիպում է ունեցել Գյումրիում

17.06.2021

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամները՝  դաշինքի ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, հունիսի 17-ին հանդիպում են ունեցել Գյումրիում: 
Նրանք ներկայացրել են դաշինքի ծրագիրը՝ ստեղծված ծանր ճգնաժամային վիճակից մեր պետությունը դուրս բերելու ուղղությամբ, ինչպես նաև տարբեր ոլորտներում մեծ փորձառություն և գիտելիք ունեցող՝ «Պատիվ ունեմ» դաշինքի կադրային մեծ ներուժը: 
 
Հանդիպման ժամանակ  Արթուր Վանեցյանը  և Սերժ Սարգսյանը պատասխանել են գյումրեցիներին հետաքրքրող ու մտահոգող հարցերին, նրանցից  լսել մարզի առաջնահերթ խնդիրները, անդրադարձել դրանց լուծման ուղիներին:
Արթուր Վանեցյանը և ՀՀ երրորդ նախագահը Գյումրիում հանդիպում են ունեցել նաև գերեվարված զինծառայողների ծնողների հետ: 
Այսօր մայրաքաղաքում ևս «Պատիվ ունեմ» դաշինքը շարունակել է ընտրարշավը.  ցուցակի երկրորդ համար, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախընտրական հանդիպումները եզրափակել է Նորք-Մարաշ և Կենտրոն վարչական շրջանների բնակիչների հետ հանդիպումներով:

← Վերադառնալ ցուցակին