Նախագահ

«Պատիվ ունեմ» դաշինքը Կոտայքի մարզում է

16.06.2021

«Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում շարունակում է հանդիպումներ ունենալ հանրապետության մարզերում:
 Հունիսի 16-ին դաշինքի ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ այցելել են Կոտայքի մարզ: 
Հրազդան քաղաքում բնակիչների հետ կայացած հանդիպմանը դաշինքի ներկայացուցիչները լսել են կոտայքցիներին հուզող հարցերը, նրանց մտահոգող խնդիրները, առաջարկել դրանց լուծման ուղղությամբ «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ծրագրով նախատեսված լուծումները և կոչ արել հունիսի 20-ին անպայման օգտվել իրենց ընտրական իրավունքից, ակտիվորեն մասնակցել ընտրություններին և իրենց ձայնը վճռորոշ դարձնել մեր պետության ապագայի կերտման գործում:
Այսօր մայրաքաղաքում ևս «Պատիվ ունեմ» դաշինքը շարունակել է քարոզարշավը: 
Դաշինքի ցուցակի երկրորդ համար, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը թիմակիցների հետ շրջել է Նոր Նորք վարչական շրջանում, բակային հանդիպումներ ունեցել բնակիչների հետ:

← Վերադառնալ ցուցակին