Նախագահ

«Պատիվ ունեմ» դաշինքը Հանրապետության մարզերում և մայրաքաղաքում ակտիվ հանդիպումներ է ունենում ընտրողների հետ

13.06.2021

 «Պատիվ ունեմ» դաշինքը Հանրապետության մարզերում և մայրաքաղաքում հունիսի 13-ին շարունակում է նախընտրական քարոզարշավը:

 
✔️Դաշինքի ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դաշինքի թիմակիցների հետ տարբեր ուղղություններով զուգահեռաբար հանդիպումներ են ունեցել Արմավիրի մարզում և Գեղարքունիքում:
 
✔️ Դաշինքի ցուցակի երկրորդ համար, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում բակային հանդիպումներ է ունեցել երևանցիների հետ:
Հանդիպումների ժամանակ նրանք մեր հայրենակիցներին ներկայացնում են «Պատիվ ունեմ» դաշինքի իրենց թիմակիցներին, դաշինքի ծրագրային առաջնահերթությունները, մեր երկրի ներկայիս իրավիճակով պայմանավորված մտահոգություններն ու առկա խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղիները:
Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան Գեղարքունիքում հանդիպումների շարքը սկսել է Սարուխան համայնքից, որտեղ շփումներ է ունեցել Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք, Կարմիր գյուղ համայնքների ակտիվի հետ, որից հետո մեկնել է Գավառ և այնտեղ հանդիպում ունեցել քաղաքի ու Նորատուս համայնքի հարյուրավոր բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը, պատասխանել դրանց:

← Վերադառնալ ցուցակին