Նախագահ
«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքը Արագածոտնի մարզում հանդիպում է ունեցել բնակիչների հետ
08.06.2021

«Պատիվ ունեմ» դաշինքը քարոզարշավի շրջանակներում Հանրապետության մարզերում շարունակում է ընտրողներին ներկայացնել ստեղծված ծանր ճգնաժամային վիճակից մեր պետությունը դուրս բերելու, ինչպես նաև Արցախի հիմնախնդրի լուծման ուղղությամբ դաշինքի ծրագիրը:
Այսօր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Պատիվ ունեմ» դաշինքի թիմակիցների հետ այցելել է Արագածոտնի մարզ: Աշտարակում հանդիպում է ունեցել բնակչության հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: