Նախագահ

Սերժ Սարգսյանը Ջերմուկ քաղաքում հանդիպել է «Պատիվ ունեմ» դաշինքի ակտիվի և տեղի բնակչության հետ

06.06.2021

 ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ջերմուկ քաղաք, հետևել հունիս 4-ից մեկնարկած` Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարի ընթացքին, որը կեզրափակվի հունիսի 14-ին: 

 
Հուշամրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով և 9 խաղափուլով՝ աշխարհի լավագույն երիտասարդ հայ շախմատիստների մասնակցությամբ։ 
 
Ջերմուկ այցի շրջանակում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Պատիվ ունեմ» դաշինքի ակտիվի և տեղի բնակչության հետ: 
 

← Վերադառնալ ցուցակին