Նախագահ

Սերժ Սարգսյանը Վանաձորում է․ Նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսների հիշատակին

28.05.2021

Ղարաքիլիսայի (Վանաձորի) ճակատամարտում 1918թ. մայիսյան այս օրերին հայոց նվիրյալ հերոսների առաջնորդությամբ կանգնեցվեց առաջացող թուրք հրոսակը:Վանաձորի «Կոտրած եկեղեցի» կոչվող վայրում` միջնադարյան եկեղեցու ավերակների մոտ, այս օրը մշտապես ծաղիկներ են դրվում ի հիշատակ թշնամու դեմ կենաց-մահու պայքարում նահատակված հերոսների:ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Վանաձորում է:Նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսների հիշատակին:Խաղաղություն տրվում է այն ազգերին, որոնք գիտեն արժանապատվորեն պայքարել դրա համար:

ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԿԱ՝ 

Թուրքական բանակի երրորդ մասի խնդիրն էր Լոռու վրայով շարժվել հյուսիս եւ գրավել Թիֆլիսը, որի նվաճումը հայությանը կհասցներ անուղղելի հետեւանքներ: Թիֆլիսում եւ շրջակայքում էր կենտրոնացած Անդրկովկասի հայության շուրջ կեսը, բացի այդ, Թիֆլիսում էր գտնվում հայոց քաղաքական, մշակութային միտքը:Մայիսի 22-ին Կորպուսի սպայակույտը Դիլիջանում ժողով է հրավիրում եւ սկսում համոզել Նազարբեկյանին գնալ Ղարաքիլիսա ու հանձնվել թուրքերին: 4-րդ կորպուսի հրամանատար, կապիտան Գուրգեն Տեր- Մովսիսյանը հայտարարում է, որ ինքը հրաժարվում է ենթարկվել այդ հրամանին։«Ես չեմ հնազանդի այդ որոշման։ Դա դավաճանություն է։ Ոչ ոք իրավունք ունի այդպես վարվելու Հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանոթներով այս իսկ րոպեին կմեկնեմ ճակատ՝ մեռնելու։ Ով տղամարդ է եւ հայու արյուն ունի իր երակներում՝ թող իմ հետեւից գա»։Նշվում է, որ ըմբոստացած կապիտանին է միանում պորուչիկ Գարեգին Տեր- Հարությունյանը՝ Նժդեհը… Մի քանի օր Ղարաքիլիսայի բնակչությունը դաժան սովի ու զենքի պակասի պայմաններում դիմագրավում էր թուրքերին, մինչեւ մայիսի 24-ին իր զորքով վրա հասավ Գարեգին Նժդեհը։ Լոռեցու համար Նժդեհը փրկիչ էր, ու մարդիկ հավատացին նրան։

← Վերադառնալ ցուցակին