Նախագահ

Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակներ են դրվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ–ի անունից

19.05.2021

Այսօր՝ Պոնտոսի հույների Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակներ են դրվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած՝ Հայաստանի հանրապետական կուսակցության անունից:

 
Հանրապետական կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել 1915-1923թթ. Փոքր Ասիայի տարածքում Օսմանյան Թուրքիայի կողմից Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակին:

← Վերադառնալ ցուցակին