Նախագահ
Հարգանքի տուրք՝ հանուն հաղթանակի և խաղաղության իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին
09.05.2021

Հարգանքի տուրք՝ հանուն հաղթանակի և խաղաղության իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան Հաղթանակի և խաղաղության տոնի ու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին և Հաղթանակ զբոսայգում՝ Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ:
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ