Նախագահ
Սերժ Սարգսյանի անունից «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք է մատուցվել
28.01.2021

Բանակի օրվա առթիվ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել Հայոց բանակի ձևավորման և բանակաշինության գործում իրենց մեծագույն ավանդն ունեցած նվիրյալ զավակների ու Հայրենիքի պաշտպանության, ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: