Նախագահ
Փառք Ապրիլյան պատերազմի հերոսներին և երախտագիտություն նրանց ծնողներին. Սերժ Սարգսյան
19.08.2020

Այսօր Ապրիլյան պատերազմի թեմայով կայանալիք ասուլիսից առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ներկաներին առաջարկեց հարգանքի տուրք մատուցել Ապրիլյան պատերազմի բոլոր մասնակիցներին՝ ողջ, թե նահատակված:
«Առաջին հերթին հիշենք Ադամ Սահակյանին և Գևորգ Վարդանյանին. այսօր նրանց ծննդյան օրն է: Փառք նրանց և երախտագիտություն նրանց ծնողներին, հարազատներին, մերձավորներին և բոլոր նրանց, ովքեր հիշում և իրենց հարգանքի տուրքն են մատուցում», – նշեց Սերժ Սարգսյանը:
henaran.am