Նախագահ
«Մենք 2008 թ. Իրանից ներկրել ենք այնքան հաց և դիզվառելիք, որոնք ոչ միայն ապրիլյան պատերազմի, այլ մինչև իմ հրաժարականի օրը եղել են ՊՆ-ի ռեզերվում». Սերժ Սարգսյան
19.08.2020
«Նախ, ինչպես ասացի, մենք այսօր այստեղ իմ առաջարկությամբ և խնդրանքով չենք քննարկում հանձնաժողովի անդամների, այդ թվում նաև՝ նախագահի հնչեցրած տեսակետները: Նորից կրկնեմ, դուք այդ հնարավորությունը ունենալու եք հանձնաժողովի՝ ԱԺ-ին ներկայացրած զեկույցից հետո: Հիմա եթե դուք սպառազինության, դիզվառելիքի և այլնի վերաբերյալ հարցը ձեր անունից եք հնչեցնում, կարող եմ պատասխանել: Այո, ոչ միայն Ապրիլյան պատերազմի ժամանակ, այլև հիմա, և ոչ միայն մենք, այլև բոլոր Զինված ուժերը, միշտ ունեցել են լավագույն, ամենաժամանակակից սպառազինության կարիք: Սա ակնհայտ է, բայց մենք 2016թ. ապրիլին 1-ին անգամ օգտագործել ենք այնքան զինամթերք, ինչքան անհրաժեշտ են գտել զինամթերք օգտագործող հրամանատարները: Զինամթերքի պակաս չենք ունեցել»,- պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահը խոսել է՝ սպառազինության վատ որակի, իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ դիզվառելիքի մասին, և ինչքանո՞վ է նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակ եղած կոռուպցիան վնասել Ապրիլյանի հաջողություններին, ասաց Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: