Նախագահ

«Նման հարցադրում անողները նախ պետք է հստակ պատկերացում ունենան, թե ինչ է հաղթանակը և ինչ է պարտությունը որևէ պատերազմում»․ Սերժ Սարգսյան

19.08.2020

 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնաթողությունից հետո իր առաջին և 2016 թվականի Ապրիլյան պատերազմի թեմայով խոստացված ասուլիսի ժամանակ հանդես եկավ ներածական խոսքով, որում անդրադարձ կատարեց այն թեզին, թե Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիային դիմակայելը արդյոք հաղթանա՞կ էր, թե՞ պարտություն։

 
Ըստ Ս․ Սարգսյանի՝ նման հարցադրում անողները նախ պետք է հստակ պատկերացում ունենան, թե ինչ է հաղթանակը և ինչ է պարտությունը որևէ պատերազմում:
 
 «Ինչպես ասացի՝ հաղթանակը քաղաքական նպատակների իրագործումն է պատերազմի միջոցով»,- նշեց Սերժ Սարգսյանը և, ներկայացնելով Ադրբեջանի քաղաքական նպատակները, որոնք նաև փաստարկված են ինչպես հայկական կողմերի, այնպես էլ արտասահմանյան փորձագիտական շրջանակների ուսումնասիրությունների, պատկան մարմինների կողմից իրականացված լայնածավալ վերլուծությունների մեջ, ինչպես նաև տարբեր երկրների ղեկավարների հետ, ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հետպատերազմյան բազում հանդիպումների ընթացքում և ընդունված որոշումներում, հայտարարեց, որ Արդբեջանն իր նպատակներին չի հասել և հավելեց.- «Ինձ համար սա երբևէ հարց չի եղել, քանի որ, արդյունքներից ելնելով, վստահ եմ՝ սա մեր հաղթանակն է, բոլորիս հաղթանակը»։
 
168.am

← Վերադառնալ ցուցակին