Նախագահ

«Մենք հասել ենք նվազագույն ընդունելիին, որ նոր համաձայնագիր չի ստորագրվել, և 94թ. հրադադարի համաձայնագիրը մնացել է ուժի մեջ». Սերժ Սարգսյան

19.08.2020

 Ինչպես ես իմ ներածական խոսքում ասեցի, այո, 2016թ. ապրիլի 5-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել է ՀՀ Գլխավոր շտաբի պետ, գեներալ Յուրի Խաչատուրովը, և մինչ այդ հանդիպումը մենք պայմանավորվել էինք՝ որը պետք է լիներ մեր առավելագույն խնդիրը և նվազագույն խնդիրը:

 
 
Այս մասին այսօր, պատասխանելով Armenia Today լրատվականի այն հարցին, թե ինչպիսի՞ն էր Ռուսաստանի դերակատարումը կրակի դադարեցման համաձայնագրի կնքման ժամանակ Մոսկվայում, և արդյո՞ք Ապրիլյան մարտական գործողությունները մարտահրավեր չէին ԵԱՀԿ-ին, ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում ունի՞, թե՞ ոչ, ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:
 
«Եվ ես պիտի ասեմ, որ առավելագույն խնդիրը պետք է լիներ ադրբեջանցիներից պահանջել վերականգնել դիրքերի նախնական դասավորությունը, որին ադրբեջանցիները չեն համաձայնել այն փաստարկմամբ, թե այդքան կորուստներից հետո իրենք որևէ կերպ չեն կարող արդարացնել իրենց ետ վերադարձը դիրքերի: Բայց մենք հասել ենք նվազագույն ընդունելիին, որ նոր համաձայնագիր չի ստորագրվել, և 94թ. հրադադարի համաձայնագիրը մնացել է ուժի մեջ, որովհետև նա ունի մշտական բնույթ»,- ասաց Սերժ Սարգսյանը:
 
Աքսաննա Հայրապետյան
 
168.am

← Վերադառնալ ցուցակին