Նախագահ

««Ներողություն» բառը տեղին չէ: Ես իմ երախտագիտությունը, խոնարհումն եմ հայտնում Ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքներին և կոչ եմ անում բոլորին շատ ուշադիր լինել այդ ընտանիքնե

19.08.2020

 Այսօրվա ասուլիսի ժամանակ «Ա1 plus»-ի հարցն այն մասին էր, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը պատրաստվում է ներողություն խնդրել Ապրիլյան պատերազմի զոհերի հարազատներից:

«Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել ոչ միայն Ապրիլյան քառօրյայի ընթացքում զոհված մեր սպաների ու զինվորների համար, այլև Արցախյան առաջին պատերազմում զոհված մեր զինվորների ու սպաների համար: Ես պատասխանատվություն եմ կրում բոլոր այն զինվորների ու սպաների համար, ովքեր զոհվել են ընդհանրապես 88-ից սկսած, թույլ տվեք ասել, մինչև այսօր: Այո, ես պատասխանատվություն կրում եմ, բայց ձեր ասածը, կարծում եմ, տեղին չի: Այստեղ «ներողություն» բառը տեղին չէ: Ես իմ երախտագիտությունը, խոնարհումն եմ հայտնում նրանց ընտանիքներին և կոչ եմ անում բոլորին շատ ուշադիր լինել այդ ընտանիքների նկատմամբ: Եվ այստեղ խնդիրը միայն զոհվածները չեն, նահատակներն ու նրանց ընտանիքները չեն: Խնդիրը կայանում է նրանում, որ հասարակության ճիշտ վերաբերմունքը այն խթաններից մեկն է, որ մեր այսօրվա և վաղվա սպաներին և զինվորներին պետք է դրդի, համոզի, որ նրանք շատ ամուր պահեն մեր հայրենիքի սահմանները, և, Աստված մի արասցե, եթե անհրաժեշտ լինի, դա անեն իրենց կյանքի գնով: Դա մեզնից յուրաքանչյուրի պարտականությունն է: Անկախ նրանից, որ շատերը դրանից խուսափում են, բայց «ներողությունը» այն բառը չէ, կներեք: Մենք հաղթել ենք, փառք Աստծո, մենք այսօր ունենք ազատ, անկախ Արցախ, մարտունակ զինված ուժեր, և այդ ամենը նաև մեր զոհված տղաների գործի արդյունքն է: Նորից եմ ասում, ես իմ խոնարհումն եմ բերում նրանց ընտանքիքներին և առաջին հերթին՝ նրան հիշատակի առջև»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը:

Աքսաննա Հայրապետյան

168.am

 

← Վերադառնալ ցուցակին