Նախագահ

Սերժ Սարգսյանի գրասենյակը առաջիկա մամուլի ասուլիսին հետաքրքիր բացահայտումներ է խոստանում

17.08.2020

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը քիչ առաջ հայտարարություն տարածեց, որով տեղեկացրեց, որ օգոստոսի 19-ին, ժամը 12:00-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրում է պաշտոնաթողությունից հետո իր առաջին մամուլի ասուլիսը՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի թեմայով, ինչպես խոստացել էր խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին՝ ս. թ. ապրիլի 16-ին

ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ:

Գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը մեր հարցմանն ի պատասխան ասաց, որ բոլոր հարցերին ՀՀ երրորդ նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասն կպատասխանի: «Միայն կարող եմ ասել, որ հետաքրքիր բացահայտումներ են լինելու, այդ թվում՝ Ձեր նշած հարցերի վերաբերյալ»,-նշեց գրասենյակի պատասխանատուն:

news.am

← Վերադառնալ ցուցակին