Նախագահ
Սերժ Սարգսյանը պաշտոնաթողությունից հետո 1-ին անգամ մամուլի ասուլիս կտա
17.08.2020
Օգոստոսի 19-ին, ժամը 12:00-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրում է պաշտոնաթողությունից հետո իր առաջին մամուլի ասուլիսը՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի թեմայով, ինչպես խոստացել էր խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին՝ ս. թ. ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ:
Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։
Մամուլի ասուլիսը տեղի կունենա բացօթյա կանաչ հատվածում:
Ասուլիսի ընթացքում մասնակիցների համար ապահովված կլինեն արտակարգ դրության իրավիճակից բխող հակահամաճարակային անհրաժեշտ պայմանները: