Նախագահ

«Մեր առաջխաղացումն անկասելի է». Սերժ Սարգսյանի հարցազրույցը 1993-ի մարտին

24.07.2020

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը տարածել է ԼՂՀ գերագույն խորհրդի «Արցախ» պաշտոնաթերթին 1993 թվականի մարտի 20-ին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից մի հատված:

«Պատմությունը՝ փաստերով.

«Պետք է գիտակցենք, որ մեզ կհարգեն ու մեզ հետ` ինչպես հավասարը հավասարի, հաշվի կնստեն այն ժամանակ, երբ լիովին ազատագրենք մեր տարածքները և հուսալիորեն պաշտպանենք սահմանները»,-լրագրող Վիլեն Բախշիյանի հետ հարցազրույցի ավարտին ընդգծում է ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ի՞նչ էր կատարվում 1993-ի այդ օրերին, ինչպե՞ս էր գնահատում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ներգավված ԵԱՀԽ Մինսկի խմբի գործունեությունը ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպե՞ս պետք է վճռվեր հիմնահարցը ըստ նրա: Այս և բազմաթիվ այլ ուշագրավ հարցերի պատասխաններ են «Մեր առաջխաղացումն անկասելի է» վերտառությամբ հրապարակման մեջ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ bit.ly/3eUxf2b

← Վերադառնալ ցուցակին