Նախագահ
Ալիևներն պիտի տեսնեն մեր վեր հառնող մշակութային և հոգևոր կոթողներն ու հարկ եղած դեպքում` ստանան հայոց բանակի համարժեք պատասխանն ու զինադադար մուրան, ինչպես դա արել են ոչ հեռու անցյալում. Սեր
10.07.2020
ՀՀ երրորդ նախագահ, «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի / ԼՈՒՅՍ հիմնադրամ/ LUYS foundation / խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է հիմնադրամի միջոցներով Արցախում իրականացվող` Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին:
Կատարված աշխատանքները ներկայացրել են Ամարասի վերականգնող ճարատարապետ Մանուշակ Տիտանյանը և Արցախի Հանրապետության ԿԳՄ նախարարության մշակույթի վարչության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ուսումնասիրման, պահպանության և վերականգնման բաժնի պետ Արման Գրիգորյանը:
Նրանք Սերժ Սարգսյանին ցուցադրել և պատմել են անցյալ տարի վանական համալիր նախագահի այցելությունից հետո առաջին փուլում իրականացված ծավալուն աշխատանքի արդյունքները, ինչպես նաև երկրորդ և երրորդ փուլերի անելիքները` ըստ հաստատված ծրագրի և ժամանակացույցի:
Մանրամասները` տեսանյութում