Նախագահ
Երկու նախագահների գրասենյակները հերքում են
18.04.2020
Hraparak.am-ը այսօր տեղեկություն էր հրապարակել, նշելով, թե անցյալ շաբաթ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, իբր, ԱԱԾ մեկուսարանում՝ «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում «բավականին երկար՝ մոտ չորս ժամ» հանդիպում է ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, և հանդիպման կազմակերպիչն ու հովանավորն էլ Նիկոլ Փաշինյանն է եղել։ Այս կապակցությամբ 168.am-ը պարզաբանում խնդրեց ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակներից.
«Ձեր նշած հրապարակումը իրականության հետ բացարձակապես ոչ մի աղերս չունի. այն ամբողջությամբ լրագրողի վառ երևակայության արդյունքն է»,- մեր հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը:
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը ևս մեզ հետ զրույցում հերքեց երկու նախագահների հանդիպման մասին վերոնշյալ տեղեկատվությունը:
168.am