Նախագահ
ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական գործը բացարձակ ապատեղեկատվություն է. ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմ
17.04.2020

ՀՀ երրոդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել.
«Հայտնում ենք, որ որոշ ԶԼՄ-ներում տարածված լուրը, իբրև ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական գործ է հարուցվել, բացարձակ ապատեղեկատվություն է:
Նշենք նաև, որ պարոն Նախագահն անցյալ շաբաթ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի գործով, որը չի քննվում կաշառք ստանալու առերևույթ դեպքի առթիվ:
Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց:
ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմ»: