Նախագահ

Ես համոզվեցի, որ իմ որոշումը՝ մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացված էր. Սերժ Սարգսյան

16.04.2020

Ես համոզվեցի, որ իմ որոշումը՝ մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացված էր: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

 
Նրա խոսքով, նիստը ընթացել է շատ նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում. «Ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ լրացուցիչ տեղեկություններ հայտնել ապրիլյան ռազմական գործողությունների մասին:
 
Ցավոք սրտի ես հնարավորություն չունեմ պատասխանելու ձեզնից յուրաքանչյուրի հարցին, ոչ թե այն պատճառով, որ շատ գաղտնի բաներ կարող են սպրդել, ոչ: Այլ պարզ մի պատճառով, որ դրանք այնքան կարեւոր իրադարձություններ են, որ ոտքի վրա, իրար ընդհատելով անհնար է հասնել այն նպատակին, ինչը ես եմ մտածում:
 
Իսկ իմ նպատակը շատ պարզ է՝ հասցնել մեր հանրությանը  իրական, հավաստի տեղեկություններ ռազմական գործողությունների մասին, որոնց ընթացքում, մենք, մեր զինված ուժերը, քաղաքացիական հասարակությունը, ընհանրապես մեր հասարակությունը հաղթել է: Հաղթել է ոչ միայն մարտի դաշտում, այլեւ դիվանագիտական դաշտում»,-ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ նիստի վերջում ինքը ի պատասխան հանձնաժողովի նախագահի, նույնպես շնորհակալություն է հայտնել այս քննարկման համար:
 
news.am
 

← Վերադառնալ ցուցակին