Նախագահ

ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում Սերժ Սարգսյանը հանդես է եկել ներածական խոսքով և առաջարկել այն կցել նիստի պաշտոնական արձանագրությանը

16.04.2020

 Aysor.am-ի տեղեկություններով՝ 2016թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի սկզբում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ներածական խոսքով։ Նա առաջարկել է այն կցել նիստի պաշտոնական արձանագրությանը։

Ի դեպ, հիշեցնենք, որ այսօր ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը տարածել էր Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որում նա նշել էր, որ ինքն էլ հարցեր ունի պատերազմի բոլոր կանոնների համաձայն՝ հայոց բանակի հաղթանակի վերաբերյալ որոշ ուժերի կողմից հասարակության մեջ մութ կասկածներ սերմանելու, զանազան շահարկումների, ապրիլյան պատերազմի խնդրով խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակի և մի շարք այլ թեմաներով:

Սերժ Սարգսյանը նշել էր նաև, որ հանրության հետ առաջիկայում դեռ միասին կանդրադառնան այս հարցերին և եզրակացություններ կանեն։

aysor.am

← Վերադառնալ ցուցակին