Նախագահ
Սերժ Սարգսյանը մասնակցում է Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին
19.01.2020
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին:
Նա չպատասխանեց լրագրողների հարցերին` նշելով, որ պատեհ առիթ չի:
Նշենք, որ ԱԱԾ 39-ամյա նախկին տնօրենի հոգեհանգստին մասնակցում են նաեւ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀԿ ներկայացուցիչներ եւ ԲՀԿ բազմաթիվ ներկայացուցիչներ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Նրա դին հայտնաբերել է կինը: Հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով:
news.am