Նախագահ
Սերժ Սարգսյանը տուն չի կառուցում. Երրորդ նախագահի գրասենյակ
23.08.2019

Մոնումենտում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան կառուցման մասին որոշ լրատվամիջոցներում ժամանակ առ ժամանակ հայտնվող լուրերը ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը չի հաստատում:
Գրասենյակը հաղորդել է, որ Սերժ Սարգսյանը տուն չի կառուցում, բնակվում է Ձորաղբյուրում, և բնակարանային պայմաններն առայժմ նրան բավարարում են։