Նախագահ
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Սպիտակավոր եկեղեցի և հարգանքի տուրք մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին
28.05.2019
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Սպիտակավոր եկեղեցի և հարգանքի տուրք մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին:
Այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության օրվա և մայիսյան հերոսամարտերում հաղթանակների առթիվ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ՀՀԿ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Վայոց Ձորի Սպիտակավոր եկեղեցի, ուր ննջում է 1-ին Հանրապետության պետական այր, մեծն զորավար, 1918թ. մայիսին Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոս Գարեգին Նժդեհը և հարգանքի տուրք մատուցել Հայոց Սպարապետի անմահ հիշատակին:
Շնորհավոր տոնդ, մեծն Նժդեհ:
Փա՛ռք մեր նահատակված և կենդանի հերոսներին:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»: