Նախագահ

«Ես կարոտում եմ Վազգենին, Ավոյին, Դուշման Վարդանին եւ բոլոր հերոս տղաներին». Սերժ Սարգսյան

09.05.2019

Հաղթանակի և խաղաղության տոնի, Արցախի պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 27-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում, մայիսի 9-ին, Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր բազմաթիվ մարտական ընկերների, արցախցիների, այդ թվում` երիտասարդ սերնդի ներկայացուցիրների հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ  դրել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: Սերժ Սարգսյանին ուղեկցել է նաև թոռնիկը:

 
ՀՀ երրորդ նախագահը Արցախի հանրային հեռուստատեսության թղթակցի խնդրանքով հուշահամալիրում իր հիշողություններն ու այդ շրջադարձային օրվանից տպավորությունները և զգացողություններն է ներկայացրել, որպես Շուշիի ազատագրման գործում և Արցախյան ազատամարտում իր անուրանալի ավանդը ունեցած անձ, ով արժանացել է Արցախի հերոսի կոչման:
Երրորդ նախագահը այցելել է նաև Շուշի` ծաղիկներ խոնարհել իր մարտական ընկերոջ` Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի հուշարձանին և հանգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
Սերժ Սարգսյանը արցախցիների և Արցախում գտնվող մեր բոլոր հայրենակիցների հետ մայրաքաղաք Ստեփանակերտում տոնում է հաղթանակները:
 
artsakh.tv
 
 

← Վերադառնալ ցուցակին